Մինչ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը շարունակ ուտոպիստական խաղաղության մասին են խոսում և հայ հանրությանը հավատացնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը բարեկամական հարաբերություններ են հաստատում եւ իրենք երախտապարտ են Իլհամ Ալիեւին, որ թույլ է տվել իր երկրով ցորեն բերեն Հայաստան, ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Իլհամ Ալիևին, Նիկոլ Փաշինյանին են ծաղրում, և նոր պահանջներ ներկայացնում:
Ադրբեջանական Modern.az-ը կայքը գրում է. «20-րդ դարի սկզբին բավական էր նայել ցարական Ռուսաստանի կողմից հրապարակված քարտեզներին, որպեսզի բոլորը տեսնեին, որ ներկայիս Հայաստանի տարածքում գտնվող տեղանունների բացարձակ մեծամասնությունը ադրբեջանական ծագում ուներ» եւ հաղորդում է, որ նախագահ Իլհամ Ալիևն այս մասին հայտարարել Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված հոբելյանական նիստում իր ելույթի ժամանակ։
Նրանք հատուկ անդրադարձել է Սևանա լճի մասին Ալիեւի բարբաջանքներին։ «Այդ քարտեզների վրա դա Գյոյչա լիճն է, և մեր օգտագործած մյուս բոլոր պատմական տեղանունները արտացոլված են այնտեղ։ Մենք չենք ստեղծել այդ քարտեզները, ուստի ոչ ոք չի ասի, որ մենք դրանք կեղծում ենք։ Դա ցարական Ռուսաստանն էր»։ «Նույն այդ ցարական Ռուսաստանը, որը մի ժամանակ հայերին Իրանից և Արևելյան Անատոլիայից բերեց և տեղավորեց մեր ղարաբաղյան հողում՝ այստեղի էթնիկ և կրոնական կազմը փոխելու համար։ Այլ կերպ ասած, այս քարտեզները ամբողջությամբ հիմնված են պատմական ճշմարտության վրա։ Հետևաբար, մենք պետք է սա առաջ մղենք և հետազոտենք»։
Նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պետք է հրատարակվեն ավելի շատ գիտական աշխատություններ, ավելի շատ գրքույկներ, որպեսզի ադրբեջանական երիտասարդությունը լավ իմանա իր պատմությունը, որպեսզի միջազգային հանրությունը իմանա, և միևնույն ժամանակ, որպեսզի իրենց «վերադարձը ժամանակակից Հայաստան» հնչի տրամաբանական և արդարացի։ «Հետևաբար, այս ուղղությամբ, Ադրբեջանի պատմության վերաբերյալ, անկասկած, անհրաժեշտ են լրացուցիչ քայլեր։ Ընդհանուր առմամբ, անկախ ադրբեջանական պետության պատմության վերաբերյալ լուրջ գիտական աշխատանքների մեծ կարիք կա։ Մենք արդեն ավելի քան 30 տարի անկախ պետություն ենք, և ադրբեջանական ժողովրդի պետականության դարավոր պատմության ընթացքում Ադրբեջանը երբեք այնքան ուժեղ չի եղել, որքան այսօր է։ Հետևաբար, անհրաժեշտ է ավելի շատ աշխատանքներ, որոնք կուսումնասիրեն և կխթանեն անկախ Ադրբեջանի պատմությունը»։
Կայքը միևնույն ժամանակ արձանագրում է, որ եթե հայկական կողմից չկա որևէ հակադարձում, թեպետ այն լինելու դեպքում էլ ադրբեջանական «ճշմարտությունը» չէր կարող կասկածի տակ դրվել, ապա դա ևս մեկ անգամ նշանակում է, որ Հայաստան պետություն գոյություն չունի` կա միայն «Արևմտյան Ադրբեջան», իսկ հայերը գողացել են Ադրբեջանի պատմական տարածքները: Վերջում եզրակացնում են, որ Նիկոլ Փաշինյանը «ստանում է այն բոլոր հայտարարությունների պատասխանը, որոնք արել է դեռ 2020 թվականի աշնանը», սակայն այս անգամ չի կարողանում որևէ կերպ հակադրվել, քանի որ գիտի ողջ պատմական ճշմարտությունը:
Այս տեքստերը կարդալուց հետո յուրաքանչյուր անձի հասկանալի կդառնա, թե ինչքան կարեւոր է, որ հայերը հակադարձեն, հայ գիտնականները խոսեն: Նաեւ հասկանալի է դառնում, թե ինչու է ՔՊ-ական վախեցած իշխանությունը լռում ու հանդուրժում այս զեղծարարությունները, Հայաստանի ու հայոց պատմության հասցեին այս վայրահաչոցները:






Բաց մի թողեք
«Ղարաբաղն ազատագրելուց հետո կվերադառնանք մեր հինավուրց հողերը՝ Էրիվան, Գյոյչա, Զանգեզուր». Ալիևի խոսութը …
Լուկաշենկոյի միջնորդությամբ Ալիևը կարող է Պուտինի «գիրկը վերադառնալու» ընտրություն կատարել
Հայաստանին նոր մարտահրավերներ առաջադրել կստացվի Իվանիշվիլիին ու Պուտինին