08/11/2025

Ավելի քան հրահանգով են աշխատում, իրենք վախեցած են Սամվել Կարապետյանից․ Ալիկ Ալեքսանյան

Քննչական կոմիտեի նախագահը այսօր իրեն ուղղված հարցերին ի պատասխան հայտարարեց, որ հրահանգ չկա Սամվել Կարապետյանին ապօրինի կալանքի տակ պահելու համար։

Այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը։

«Ավելի քան հրահանգով են աշխատում, իրենք վախեցած են Սամվել Կարապետյանից, վախեցած են Սամվել Կարապետյանի ամեն օր աճող վարկանիշից, նրա ազգանվեր լինելուց, «Մեր ձևով» շարժման ավելի թափ հավաքելուց, անգամ վախեցած են Սամվել Կարապետյանի նկարներից»,-ասել է նա։

Վախեցած են Սամվել Կարապետյանից