Եվրահանձնաժողովը (ԵՀ) չի կարող ընդհանուր արգելք սահմանել Ռուսաստանի քաղաքացիներին Շենգենյան վիզաներ տրամադրելու համար, քանի որ դա մտնում է անդամ պետությունների իրավասության մեջ։
Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԵՀ ներկայացուցիչ Մարկուս Լամմերտը։
«Եվրոպական հանձնաժողովը չի կարող ընդհանուր արգելք սահմանել Ռուսաստանի քաղաքացիներին Շենգենյան վիզաներ տրամադրելու համար, դա անդամ պետությունների իրավասությունն է»,- ասել է նա։
Այն, ինչ կարող է անել Հանձնաժողովը, դա որոշակի վիզաների համար բարենպաստ կամ անբարենպաստ կանոններ ընդունելն է։ Այս կանոնները, ըստ Լամմերտի, կիրառվում են Շենգենյան խորհրդակցությունների կողմից՝ միշտ հաշվի առնելով միգրացիոն և անվտանգության ռիսկերը յուրաքանչյուր երկրի համար։

Բաց մի թողեք
Չկա որեւէ երաշխիք, որ Թրամփ-Նաթանյահու «գժտությունը» իմիտացիա չէ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն արգելափակել է Թրամփի՝ Կանադայի դեմ սահմանած մաքսատուրքերը
Գերմանիան իր քաղաքացիներին կոչ է արել զգույշ լինել Թուրքիա մեկնելիս