08/11/2025

Խայտառակ արդյունքներ են գրանցվել

Հանրապետությունում ավարտ­­վել են բուհերի բակալավրիատի հեռակա ուսուցման միասնական քննությունները:

«Հրապարակ» թերթը գրում է․ Հայաստանի ազգային ագրարային համալսարանին (ներառյալ Վանաձորի ու Սիսիանի մասնաճյուղերը) այս տարի հատկացվել էր 1235 տեղ: Միասնական քննությունների արդյունքում համալրվել է այս տեղերի ընդամենը 3,7 տոկոսը:

Խայտառակ արդյունքներ են գրանցվել հատկապես գյուղատնտեսական մասնագիտությունների գծով: 13 մասնագիտություններում ընդունվել է ընդամենը 14 դիմորդ:

Երկրի համար կարեւոր մասնագիտությունների գծով ընդունվել է 1-2-ական դիմորդ, կամ ընդհանրապես չեն ընդունվել: