Հանցավոր կազմակերպության անդամների կողմից 2008-2014 թվականներին Երևան համայնքին պատկանող շուրջ 73.8 հա մակերեսով հողատարածքները հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալվել է 9 անձ։
Այս մասին հայտնում է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:
Վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
Հոգատար մարդիկ
Ինձ հետ ամեն ինչ լավ է, հակակոռուպցիոն դատարանը մերժեց ոչ միայն ինձ, այլև հինգ տարի քննվող և ավելի քան տաս տարվա վաղեմության դեպքերին վերաբերող գործով անցնող կարծես թե մյուս բոլոր մեկ տասնյակից ավելի մեղադրյալներին կալանավորելու միջնորդությունները։
Բնականաբար, մեղադրանքը չեմ ընդունում։
Սիրով։
Վահան Քերոբյան
Հայաստանում բուռն կյանք կա միայն քրեաիրավական ոլորտում՝ օրական մի քանի մարդ են ձերբակալում, մի քանիսին կալանք տալիս, մի քանիսին մեղադրանք առաջադրում կամ բանտային կալանքը փոխարինում տնային կալանքով։ Երեկ էլ օրը բուռն էր՝ իրադարձություններով լի։
Վաղ առավոտյան տեղեկացանք, որ ՊԵԿ նախկին նախագահ, «Գազպրոմ Արմենիա» ընկերության նախկին տնօրեն Վարդան Հարությունյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Տնային կալանք սահմանվեց նաեւ Արագածոտնի դիվանապետ Տեր Գարեգինի նկատմամբ։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը որոշել է բանտերում գտնվողների բալանսը պահել՝ երեկ ձերբակալվեց էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը, որին մի անգամ արդեն մեղադրանք էին առաջադրել։
Այս անգամ ասվեց, որ մեղադրանքը կապ չունի նախարարի պաշտոնավարման շրջանի գործունեության հետ, եւ Քննչական կոմիտեն հայտնեց, որ բացահայտել է «հանցավոր կազմակերպության կողմից 2008-2014 թվականներին կատարված կոռուպցիոն դեպք»՝ հողերի եւ վարկերի հետ կապված, որին մասնակից են եղել Կադաստրի աշխատողներ։ Թե ինչ կապ ուներ Քերոբյանը դրա հետ, չասվեց։
Տեղեկացանք նաեւ, որ Բարձրագույն դատական խորհուրդը Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու թույլտվություն է տվել եւ նրա գործունեությունը կասեցրել։ Նաիրա Գրիգորյանը գեներալ Մանվելի դուստրն է։ Գեներալի մյուս դուստրն ու կինն ակտիվորեն մասնակցում են Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններին։






Բաց մի թողեք
Հափշտակել են համայնքի շուրջ 73.8 հա մակերեսով հողատարածքներ, կատարել խոշոր փողերի լվացում. 7 անձ ձերբակալվել է
Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ քրեական գործ կհարուցվի․ Լուսանկար
Ձերբակալվել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը