Տեր Տիրան քահանա Նահապետյանը միանում է Արժանպատիվ Տեր Աբրահամին, Տեր Արծրունին, Տեր Եփրեմին, Տեր Միքայելին և վերստին հաստատում, որ Աստուծո առաջ Միածնաէջ Սուրբ Խորանի վրա արված ուխտին հավատարիմ ու անսասան է։
«Դատապարտելի է անցած կիրակի օրը Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում Սուրբ Պատարագի ընթացքում Տեր Երվանդ քահանա Բաբայանի կողմից Վեհափառ Հայրապետի անվան միտումնավոր զեղչումը:
Այս արարքը հանդիսանում է եկեղեցական Սուրբ կանոնի կոպիտ խախտում և առաջացնում է խորը մտահոգություն։
Հույս ունեմ, որ Տեր Երվանդը կգիտակցի իր հակականոնական կեցվածքի ողջ ծանրությունը, կհասկանա դրա նկատմամբ հոգևորականության ու հավատացյալների մտահոգությունը և անկեղծորեն կզղջա»,- նշել է Տեր Տիրանը։



Բաց մի թողեք
Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից
Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո. տեսանյութ
Արագածում արդեն խորը ձմեռ է․ Անձրև, ամպրոպ. եղանակը առաջիկա օրերին