«Մեր վարչապետից շնորհակալ ենք, որ այնքան ազնիվ գտնվեց, որ այն հարցերը, որոնք տարիներով գոյություն ունեին, բարձրաձայնեց»,- Այգեշատի եկեղեցում լրագրողների հետ զրույցում ասաց Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը՝ անդրադառնալով 10 եպիսկոպոսների՝ վարչապետի եկեղեցու դեմ կոչերին միանալուն:
«Մենք ոչ թե այդքան միացել ենք, այլ իր աջակցությունն ենք ստացել, որովհետև խնդիրները մեր հոգևոր անվտանգությանն են վերաբերում: Մենք միշտ այդ հարցերը բարձրաձայնել ենք: Ինչ վերաբերում է մեզ միցողներին, լուռ մենք շատ միավորվողներ ունենք»,- ընդգծեց Վազգեն արքեպիսկոպոսը:
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Լսե՞լ եք «Պյուռոսյան հաղթանակ» ձևակերպումը։ Դա նշանակում է ունենալ հաղթանակ, որը հավասար է պարտության և որևէ արժեք չունի։
Պատմության մեջ այդպիսի դեպքեր շատ կան, որոնց մասին կարելի է երկար խոսել, բայց ես ուզում եմ «Պյուռոսյան հաղթանակ»-ի անվանում տալ Նիկոլ Փաշինյանի գործողություններին առանձին եկեղեցիներում, երբ ԱԱԾ սպառնալիքներով քահանաները վարչապետի ներկայությամբ աղավաղում են պատարագները, չեն հնչեցնում Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը, բայց հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ներկա չի լինում, վերականգնում են նույն օրինական ծիսակարգը։
Եթե Նիկոլի նպատակը եկեղեցական արարողակարգում փոփոխություն մտցնելն ու Կաթողիկոսին իր աթոռից զրկելն է, ապա դա ամբողջովին ձախողվել է։ 1 եկեղեցում 1 անգամ Նիկոլի պարտադրանքը կատարելը դեռևս հաղթանակ չի, այլ թուլություն։
Իհարկե, այս պարտություններից գազազած, Նիկոլը կարող է առաջիկայում հրահանգել ԱԱԾ -ին՝ ներխուժել Մայր Աթոռ և նույնիսկ ձերբակալել Վեհափառին, բայց դրանից Նիկոլի պարտությունը հաղթանակ չի դառնա։
Հայ ժողովուրդը մերժել է Նիկոլի հակաեկեղեցական շարժումը, և եթե Վեհափառը հաստատուն մնա իր կամքի մեջ, մենք կարճ ժամանակում կհաղթենք կիսաթուրքերին»:






Բաց մի թողեք
Բանավեճն ավարտվեց՝ Նիկոլն անձնատուր եղավ․ Լևոն Զուրաբյան
«Հայաստան 2025․ իմ տեսանկյունը․ Վարդան Օսկանյան
ԵՄ-ում էլ են կարծում, որ արցախցիների վերադարձի հարցը կապված չէ արևմտյան Ադրբեջանի հետ