Այո, տոնածառի լույսերը վառելու արարողությունը շատ սիրուն էր և ապրեն կազմակերպիչները, բայց դա չի «կտրում» ձեր նողկալի արարքների ժապավենը և չի արդարացնում այսօրվս հերթական շրջիկ պատարագը:
Մանավանդ տոնածառի արարողությունը ֆինանսավորել ենք մենք` մեր վճարած հարկերից, որպեսզի մեր երեխաներն ուրախ դիմավորեն Նոր տարին: Իսկ այ այդ «պատարագներն» ու մեր կյանքը խաթարող մյուս իրադարձությունները չենք ֆինանսավորել:
Բայց երկրի ղեկավարը մոլագարի համառությամբ շարունակում է եկեղեցու դեմ արշավը, մխրճվել է կրոնական թեմաների մեջ, իր ժամանակի մեծ մասը նվիրում է հավատքի, Աստծու, եկեղեցու կանոնակարգի մասին անհեթեթ մտքեր հայտնելու, ապօրինի ու զավեշտական առաջարկներ անելու և հազարամյակներով ձևավորված ավանդույթները ոչնչացնելու գործին:
6-7 ամիս է ողջ ազգը փորձում է բացատրություն գտնել այս անմեղսունակ ու վտանգավոր ընթացքին: Տարբեր վարկածներ են առաջ քաշում: Ամենատարածվածը Ալիև-Փաշազադե վարկածն է` հող են պատրաստում Հայաստանն Արևմտյան Ադրբեջանի վերածելու համար:
Մյուս վարկածը պարզապես նոր թիրախի մարմաջն է, քանի որ «նախկիններ» թիրախն այլևս չի գործում, իսկ այս մարդն առանց թշնամու կերպարի չի կարող գոյություն ունենալ:
Կան նաև այլ վարկածներ` զբաղեցնել հանրությանը, որ նոր տարածքների անակնկալ հանձմանը հակադարձելու ժամանակ չունենա…
Բայց ինձ այլ բան է հետաքրքրում. իր թիմի անդամները` սկսած կանանցից (Ալխաս-Նազելի- Անահիտ-մյուսներ), վերջացրած շրջիկ պատարագասերների թափառախմբին այսօր միացած Գնել Սանոսյան (որ թաքուն քննադատում է շեֆին), սյունեցի Արմեն Խաչատրյան, նախորդ անգամ` Վահագն Խաչատուրյան (որ առանց տարիքից ամաչելու միացել էր թափառախմբին)… Արարատ Միրզոյան ու Խուդաթյան… գեթ մեկ անգամ հարցրե՞լ են իրենց «զորավարին»` ինչու, ինչ նպատակով, հանուն ինչի ես քանդում մեր Եկեղեցին? Որն է այս անմիտ ու վտանգավոր քայլիդ իրական նպատակը? Ակնհայտ է, չէ՞, որ սա քեզ-մեզ օգտակար չէ, հակառակը` խիստ վնասում է ու նվազեցնում մեր առանց այն էլ նոսր ռեյտինգը…գոնե իրենք իրենց համար այդ հարցի պատասխանն ունեն? Թե ստրուկի, կույրի, գործիքի բթությամբ, առանց հասկանալու, ուղղակի ծառայում են երկիրն ապամոնտաժելու գարշելի ծրագրին…
Հ.Գ. Շրջիկ պատարագների փակուղին ակնհայտ է… հիմա երևի մտածում է` պատարագի տեքստը խմբագրեցի, պայքարող սրբազաններին «պադվալ» գցեցի, դավաճան սրբազաններին իմ տակ մտցրի, եկեղեցում դրոշ դրեցի, «բարեփոխման» ծրագիր հրապարակեցի, էլ ու՞մ բռնեմ, նստացնեմ, շանտաժ անեմ… ոչինչ չի աշխատում … էշ նստելը մի այիբ է, իջնելը` երկու…
Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան էջից






Բաց մի թողեք
Ինչպես հաղթել Նիկոլին մինչև 2026 թ. փրայմերիզ ընդդիմության ներսում․ Ֆարմանյան
Նարեկ Կարապետյանը՝ Գևորգ Պապոյանի, Սյունիքի մարզպետի և Արսեն Թորոսյանի մասին․ Տեսանյութ
Ճի՞շտ է, որ եղբայրդ` «կարտոլ» Նորիկն է աղաչել գեներալ Մանվելին, որ քո նմանի հանար միջնորդի Վեհափառին, որ կարգալույծ չանեն վրացական արկածներիցդ հետո…