ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան էիր էջում գրել է․ «Ոչ թե հոգեզավակ, այլ՝ ուրացող.
Փաշինյանը ժամանակին ասում էր, որ Տեր-Պետրոսյանի թիմը այն մարդկանց թիմն է, որոնք ընդունում են Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածի դրույթները: Ինքը ասում էր, որ հենց դրա համար է եկել Տեր-Պետրոսյանի թիմ: Բայց գալով իշխանության՝ անցավ բոլոր առավելապաշտ ուժերին և ապացուցեց, որ ավելի ոչմիթիզական է, քան նախկին ղեկավարները։
Ո՞նց կարող է Նիկոլ Փաշինյանը մեր հոգեզավակը լինել։ Եթե ինքը պահպաներ հավատարմությունը «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածի դրույթներին, ես կստանձնեի պատասխանատվություն իր համար, կասեի՝ ինքը մեր հոգեզավակն է։ Բայց եթե ինքը չի պահպանել, եթե մեր աշակերտներից է եղել, եղել է ամենաանտաղանդ աշակերտը, որն այդպես էլ բան չսովորեց: Դրա համար մենք ո՞նց կարող ենք պատասխանատվություն կրել:
Այսքանից հետո՝ նա հոգեզավակ է՞, թե ուրացող»:


Բաց մի թողեք
«Իրական Հայաստան»-ը ապաքաղաքական գաղափարախոսություն է
Հայաստանը աշխարհում չունի ոչ մի դաշնակից
Չզոհվածների դիկտատուրայի սաստկացումն անցել է արտագնա աշխատանքի մեկնածներին ձայնի իրավունքից զրկելուն․ Իշխանյան