2026 թվականին կքննարկվեն ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի փոփոխությունները, որոնցով կսահմանվի 5% միասնական տուրք։
2026 թվականին ՀՀ-ում կրկին կբարձրանան ակցիզային հարկերը։ Հայաստանը բացառություն է արել գինու համար։ Վերջինիս ակցիզը 100 %-անոց սպիրտի մեկ լիտրի համար 4 200 դրամից կդառնա 4 600 դրամ, հազար հատ ծխախոտի դեպքում 17 700 դրամից կդառնա մինչև 19 500 դրամ։
2026- ից կընդլայնվի այն ապրանքների ցանկը, որոնց վրա պիտի լինի QR կոդ: Ներկայում ապրանքացանկում ընդգրկված են խմորեղենը, քաղցրավենիք), ոչ ոգելից խմիչքները, պահածոները և մի շարք այլ ապրանքներ։ Նոր տարվանից այս ցանկում կավելացվեն կաթնամթերքը, մսամթերքը, դեղամիջոցները, կոսմետիկան և օծանելիքը, լաքերը և ներկերը:
Վերահսկման ապահովման համար 2026 –ի փետրվարից ԵԱՏՄ-ում ուժի մեջ կմտնի նաև բեռնափոխադրումների թվային վերահսկողությունը։ Կոնտեյներների վրա կտեղադրվեն նավիգացիոն կապարակնիքներ, որոնք թույլ կտան հետևել միության տարածքում ապրանքի տեղաշարժին։

Բաց մի թողեք
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ
«Ռոսկոմնադզորը» ամբողջությամբ արգելափակել է նաև Facebook-ի, Instagram-ի, «Настоящее время»-ի, DW-ի և BBC-ի կայքերը
Երբ Հայաստանում կակտիվանա YouTube-ի դրամայնացումը․ ԲՏԱ նախարարը ժամկետներ է նշել