Գերմանիայում բնակվող մի խումբ իրանցիներ Մյունխենում երկրի հյուպատոսության մուտքի մոտ տեղադրել են Իրանի մինչհեղափոխության դրոշը՝ առյուծի և արևի պատկերով, հաղորդում է Iran International-ը։
Նմանատիպ ակցիաներ են տեղի ունեցել նաև Եվրոպայի այլ երկրներում։ Այսպես. Սլովենիայում մի խումբ իրանցի ցուցարարներ նույն դրոշը կախել են Լյուբլյանայում Իրանի դեսպանատան մուտքի մոտ։ Մինչհեղափոխության դրոշ է բարձրացվել նաև Ստոկհոլմում Իրանի դիվանագիտական ներկայացուցչության մուտքի մոտ։
Բացի դրանից, այս գիշեր իրանցի ցուցարարների խումբը ելել է Օսլոյում Իրանի դեսպանատան պատերն ի վեր և հանել Իսլամական Հանրապետության դրոշը։
Անցյալ շաբաթ Լոնդոնում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ իրանցի ցուցարարներից մեկը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում Իրանի դեսպանատան մոտ հանել է Իսլամական Հանրապետության դրոշը և այն փոխարինել առյուծի և արևի պատկերով դրոշով։
![]()

Բաց մի թողեք
Լեհաստանում առնվազն 20 մարդ է վիրավորվել ուղևորատար գնացքի վթարի հետևանքով. Լուսանկար
Մերցը չեղարկել է Թրամփի հետ հեռախոսազրույցը գրառման պատճառով
Սանդուն դատապարտել է ՌԴ-ի մահացու հարվածը մոլդովա-ուկրաինական սահմանին