ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ չի բացառում, որ Միացյալ Նահանգները կարող է դուրս գալ դաշինքի կազմից։
Այս մասին նա ասել է գերմանական Der Spiegel պարբերականի հետ զրույցում։
Նա նշել է, որ ոչինչ անփոփոխելի չէ եւ ամեն բան կարող է փոփոխության ենթարկվել։ Եւ չի կարելի երաշխավորել, որ Միացյալ Նահանգները չի հեռանա ՆԱՏՕ-ից։
Նախկին գլխավոր քարտուղարը ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն, ցույց տալու համար, որ ցանկանում են պահպանել վերատլանտյան դաշինքը։

Բաց մի թողեք
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն արգելափակել է Թրամփի՝ Կանադայի դեմ սահմանած մաքսատուրքերը
Գերմանիան իր քաղաքացիներին կոչ է արել զգույշ լինել Թուրքիա մեկնելիս
Լեհաստանը չի միանա Թրամփի «Խաղաղության խորհրդի» աշխատանքներին այս պայմաններում․ վարչապետ