Այսօր՝ հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 16:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 30-ամյա Գևորգ Մ.-ի վարած «BMW» մակնիշի և 38-ամյա Հայկ Ս.-ի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Իսկ հարվածի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել գազոնի վրայով, ապա հետիոտնի համար նախատեսված մայթը ու բախվել խանութներից մեկի ապակե պատուհանին։ Բարեբախտաբար, ապակին չի կոտրվել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկ Արշալույս Ղուկասյանն ու կրտսեր պարեկ Լևոն Գրիգորյանը։Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում։


Բաց մի թողեք
Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ԱՄՆ դեսպանություն
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է
Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել․ դեսպան