12/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ԱՄՆ դեսպանություն

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին զուգահեռ տեղի ունեցավ Հայաստան-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության առաջին գագաթնաժողովը, որին մասնակցեցին երկու երկրների կառավարությունների ու տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ:

Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների (Dell, NVIDIA, Synopsys, AWS, և Salesforce) ղեկավարներին՝ քննարկելու ԱՄՆ-ի և Հայաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման ուղիները, այդ թվում՝ ռազմավարական գործընկերության, մատակարարման շղթաների ամրապնդման և մեր ժողովուրդների անվտանգության և բարգավաճման համար վստահելի ու դիմակայուն տեխնոլոգիական էկոհամակարգեր ձևավորելու հարցերը»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։