12/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Ամերիկյան միջուկային տեխնոլոգիաների ընտրությունը հարցեր է առաջացնում․ Զախարովա

Հայաստանն ազատ է համագործակցել ցանկացած գործընկերոջ հետ, սակայն ամերիկյան միջուկային տեխնոլոգիաների ընտրությունը հարցեր է առաջացնում, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Երևան կատարած այցի ընթացքում ստորագրված հուշագրի վերաբերյալ հարցին։

Հուշագիրը փոքր միջուկային կայանների տեղադրման մասին է։

«Վաշինգտոնի կողմից առաջարկվող փոքր ատոմակայանները գոյություն չունեն, նույնիսկ ԱՄՆ տարածքում. դրանք պարզապես գոյություն ունեն թղթի վրա», – ընդգծել է Զախարովան։

Նա ասել է, որ Ռուսաստանը աշխարհում միակ երկիրն է, որն օգտագործում է փոքր ատոմակայաններ և իր գործընկերներին առաջարկել է ապացուցված լուծումներ էներգետիկ բոլոր ոլորտներում։