12/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, կալանավորվել է

Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, 1 ամսով կալանավորվել է:

Այս մասին տեղեկատվությունը հայտնել են Քննչական կոմիտեից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ տնային կալանքում գտնվող Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի եղբոր նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածներով: