Սպիտակ տանը փաստաթղթի ստորագրումը նշանակում է հակամարտության ավարտ, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «France 24»-ին։
– Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան, որը, հուսով ենք, մշտական կլինի։ Այդ ժամանակվանից անցել է ավելի քան վեց ամիս, և իրավիճակը Հայաստանի հետ մեր սահմանին շատ հանգիստ է։ Կրակոցներ, զոհեր, մահեր չկան։
– ԱՄՆ փոխնախագահը բարձրացրել է «Ղարաբաղի ռեժիմի» դատապարտված առաջնորդների [շինծու գործերով դատապարտված, Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների] հարցը, սակայն Բաքուն արտահայտել է իր դիրքորոշումը և չի վերադարձել այդ թեմային։ Նրանց ներում շնորհելու հնարավորությունը բացառվում է։
– Ադրբեջանն արդեն կառուցում է մոտ 400 կմ երկաթուղի մինչև սահման և կվերականգնի Նախիջևանում գրեթե 200 կմ երկաթուղի։ Կասկած չունեմ, որ «Զանգեզուրի միջանցքը» [TRIPP նախագիծ] կիրականացվի։ Այն Ադրբեջանի հիմնական մասը Հայաստանով կկապի Նախիջևանին։






Բաց մի թողեք
Ի՞նչ օրակարգ և ժամանակացույց ունի Ալիևի Մյունխեն այցը
Պուտինը կարտահանձնի՞ Ալիևի երբեմնի փաստացի մրցակցին
Թրամփը Ուկրաինային «կապիտուլյացիա՞» է պարտադրում