Կրակոցներ են հնչել Երևանի Աջափնյակ թաղամասում Աբելյան փողոցի 9 հասցեում։
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում են, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա։ Կան վիրավորներ, որոնց դեպքի վայրից տեղափոխել են միջադեպի մասնակիցները։
ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացու տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Միջադեպի հետևանքով 10 վիրավոր կա։ ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, սառը զենք և այլ իրեր։
Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից և ատրճանակից կրակված մի քանի պարկուճ, արնանման դանակ, «Լեքսուս» որի վրա առկա են կրակոցի հետքեր։


Բաց մի թողեք
Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույքեր
Ինչ մեղադրանքներով են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները
Մեկնարկել է Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը