Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է.
«Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանից դեպի Հայաստան բենզինի արտահանման համար սահմանել է տարանցման սիմվոլիկ գին: Հայաստանի տարածքային կառավարման նախարարը շնորհակալություն է հայտնել Վրաստանին դրա համար:
Այս հանգամանքը եւս մեկ անգամ հաստատում է այն պարզ իրողությունը, որ ադրբեջանական բենզինը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական պատմություն է, որի նպատակը Հայաստանում բենզինի գնի էժանացում բեմադրելն է, ինչն էլ դառնում է իշխանության քարոզչությանն առանցքային աջակցություն:
Հակառակ պարագայում, Վրաստանն ինչու՞ է սահմանում սիմվոլիկ գին, եթե մենք գործ ունենք տնտեսական գործընթացի հետ: Վրաստանն ինչու՞ նույն սիմվոլիկ գինը չի սահմանում դեպի Հայաստան այլ տարանցումների համար: Դե, եթե սիմվոլիկ՝ սիմվոլիկ, բոլորի համար էլ սահմանեք նույնը:
Եվ բնականաբար հարց է առաջանում, թե որքա՞ն պետք է մնա այդ գումարը սիմվոլիկ: Մինչդեւ Հայաստանի ընտրության ավա՞րտը, թե մինչեւ Հայաստանի հանրության՝ ամենայն ադրբեջանականի հանդեպ լիակատար ադապտացիան»:

Բաց մի թողեք
Ստեփանավանում խոշոր կարկուտը սրբել է ամեն ինչ․ Լուսանկարներ
Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը․ տեսանյութ
Ծաղկունքում գայլերի hարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են uատկել, գյուղը շnկի մեջ է