Երևանում և մարզերում մայիսի 1-ից սահմանվելու է ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ, հայտնում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն։
«Սահմանափակումները կվերաբերեն մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջանների՝ Կենտրոնի, Արաբկիրի, Աջափնյակի, Մալաթիա-Սեբաստիայի, Քանաքեռ-Զեյթունի, Նոր Նորքի, Նորք Մարաշի, Նուբարաշենի, Դավթաշենի, Ավանի, Էրեբունու և Շենգավիթի բազմաթիվ հասցեների»,- նշված է ընկերության 2026 թ.-ի գրաֆիկում։
«Վեոլիա Ջուր»-ից տեղեկացրել են, որ մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը ջուրը կմատակարարվի ժամը 07:00-ից մինչև 24:00-ն (օրական 17 ժամ):
«Տարվա մնացած ժամանակահատվածում՝ հունվարի 1-ից մայիսի 1-ը և սեպտեմբերի 16-ից հունվարի 1-ը, ջրամատակարարումը նախատեսված է շուրջօրյա ռեժիմով»,- հայտնել են ընկերությունից։

Բաց մի թողեք
Ստեփանավանում խոշոր կարկուտը սրբել է ամեն ինչ․ Լուսանկարներ
Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը․ տեսանյութ
Ծաղկունքում գայլերի hարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են uատկել, գյուղը շnկի մեջ է