Այսօր՝ փետրվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 09:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 53 կմ հատվածում բախվել են «Opel Zafira» և «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:


Բաց մի թողեք
Հայկ Սարգսյանն ինքն իրեն է մեղադրում հարցերը չափազանց ուղիղ և կտրուկ ներկայացնելու համար
Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերը
Փաշինյանի ՇՀԿ գագաթնաժողովում հայերեն ելույթն ազդանշան էր Հայաստանի ինքնիշխանությունն ընդգծելու ձգտման մասին