«Ըստ պաշտոնական տվյալների՝ ունենք անհետ կորած 195 անձ, որից 175-ը՝ զինծառայող, մյուսները՝ խաղաղ բնակիչ»: Այս մասին Ազգային ժողովի մարտի 3-ի նիստին ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Անդրադառնալով դիերի նույնականացմանը՝ նախարարն ասաց, որ 75-80 դիակների դեպքում է, որ նույնականացման արդյունքներն ընտանիքի անդամները չեն ընդունել. «Պետք է նշեմ, որ կրկնակի փորձաքննություններ են իրականացվել, ընդ որում՝ հատուկ փորձագիտական գիտելիքներով օժտված անձանց կողմից և հատուկ միջոցներով, այսինքն՝ փորձագետներն ամեն դեպքում վստահեցնում են, որ նույնականացումը ճիշտ է իրականացվել»:
Նախարարը նաև ասաց, որ խոսակցությունները, թե պետությունն աջակցություն չի ցուցաբերում անհետ կորածների ընտանիքներին, բացարձակ չեն համապատասխանում իրականությանը. «Անհետ կորածների ընտանիքներն ամեն ամիս Կառավարությունից ստանում են պետական աջակցություն, ընդ որում՝ այդ աջակցությունը կրում է և՛ ֆինանսական, և՛ սոցիալական նշանակություն:
Աջակցության ձևերին կարող եք ծանոթանալ՝ ուսումնասիրելով Կառավարության համապատասխան որոշումը. խոսքը 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001 Լ որոշման մասին է: Խնդրում եմ ծանոթացեք այդ որոշմանը, որտեղ մանրամասն նկարագրված է ֆինանսական և սոցիալական այն աջակցությունը, որը տրամադրվում է անհայտ կորածների ընտանիքներին»։

Բաց մի թողեք
ՀՀ պետական աշխատողները կրկին լրացուցիչ կվարձատրվեն. կհատկացվի մոտ 4.6 մլրդ դրամ
Հայոց այբուբենի պատկերմամբ հայերենն իր տեղն է ամրապնդում այն բազմազան երկխոսության մեջ, որը կոչվում է Եվրոպա. Լուսանկարներ
Ողջունում ենք ՀՀ հաստատուն հանձնառությունը․ քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները. Լուսանկարներ