Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի մարտի 3-ի հրամաններով՝ համակարգում ազատումներ են եղել։
Գրիգոր Մկրտչյանն ազատվել է ՆԳՆ տնտեսական վարչության պետի պաշտոնից։
Վարդան Պետրոսյանն ազատվել է ՆԳՆ ֆինանսաբյուջետային վարչության պետի պաշտոնից։
ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-վերլուծության վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանն ազատվել է ոստիկանությունում ծառայությունից։
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Իսախանյանը ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:


Բաց մի թողեք
Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ
Իրազեկում․ հասանելի է կենսաչափական փաստաթղթերի սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունը
Միացյալ Թագավորությունը հայկական մի շարք ապրանքների համար սահմանել է արտոնյալ առևտրային ռեժիմ. Լուսանկար