ԱՄՆ-ի և Իսրայելի միջև ավիահարվածի հետևանքով սպանված Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի որդու՝ Մոջթաբայի թեկնածությունը Սպիտակ տան համար ընդունելի չէ։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Խամենեիի որդին ինձ համար անընդունելի է։ Մենք ուզում ենք մեկին, որը ներդաշնակություն և խաղաղություն կբերի Իրան»,- ասել է նա Axios-ին տված հարցազրույցում։
Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում ընդունել Մոջթաբա Խամենեիին որպես Իրանի գերագույն առաջնորդ, քանի որ նա կշարունակի հոր քաղաքականությունը:
«Այդ դեպքում Վաշինգտոնը ստիպված կլինի «հինգ տարի անց» վերադառնալ պատերազմի Թեհրանի հետ»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը պետք է անձամբ մասնակցի Իրանի հաջորդ առաջնորդի ընտրությանը։
Ավելի վաղ «Իրան Ինթերնեշնլ»-ը հայտնել էր, որ հանգուցյալ այաթոլլահ Ալի Խամենեիի որդին՝ 56-ամյա Մոջթաբան, կարող է դառնալ Իրանի նոր գերագույն առաջնորդը։

Բաց մի թողեք
Ինչո՞ւ է ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինն այցելել ԿԸՀ
Հոգնել եմ նրանից՝ ինչպես են էներգիայի վճարները բարձրանում-իջնում Թրամփի և Պուտինի քայլերի պատճառով. Սթարմեր
Ռուտտեն պնդում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կատարել են ԱՄՆ պահանջները