Մարտի 6-ին հերթական կրակոցներն են հնչել Երևանում։
Ժամը 06:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Վիկտոր Համբարձումյան փողոցում կրակոցներ են հնչել, և կա վիրավոր։
Ժամանել են ոստիկանության ծառայողները։ Տեղում պարզվել է, որ նշված տեղեկությունը հավաստի է, և նշված վայրում քրեական ոստիկանները հայտնաբերել են կրակված մոտ 6 պարկուճ։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ մեկ հոգի տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Քրեական ոստիկաններն ու քննիչները պարզում են՝ արդյոք այլ վիրավորներ կա՞ն, թե՞ ոչ, ինչպես նաև դեպքի հանգամանքներն ու վիրավորի ինքնությունը։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Բաց մի թողեք
Կվերադարձվեն Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում անշարժ գույքեր
Ինչո՞ւ են Վլադիմիր Գասպարյանի որդուն դատում․ մանրամասներ
Ով էր դանակահարել ավտոբուսի վարորդին. նոր մանրամասներ. Տեսանյութ