Այսօր մարտի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ երիտասարդ տղայի դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Դավթաշենի բաժնի օպերատիվ խումբը օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու պարեկները Դավթաշենի կամրջի տակ բերանքսիվայր հայտնաբերել են տղայի դի։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ նախնական տեղեկությունների տեղի ունեցածը ինքնասպանություն է, սակայն իրավապահները աշխատում են ինքնասպանության, սպանության կամ դժբախտ դեպքի վարկածների ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը Երևանի բնակիչ 22-ամյա Ա. Ա.-ն է։

Բաց մի թողեք
Հրատապ լուր։ Աթենքի կենտրոնում մի քանի կրակոցներից հետո հրաձիգը փախուստի մեջ է
Ես այսպիսի կզած նկար չունեմ Սերժ Սարգսյանի հետ, հպարտ եմ իմ կենսագրության համար. Արման Թաթոյանը Պետրոս Ղազարյանին
«Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը