ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այն նախաձեռնվել է 2010 թ. հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բնակիչ 3 ամսական երեխայի մահվան փաստով։
2010 թ. հունիսին Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա կինը իր 3 ամսական տղային կերակրելիս քնել է, ապա արթնացել և նկատել է, որ երեխան չի շնչում, մահացել է։
Կինն այդ մասին հայտնել է իր 29-ամյա ամուսնուն, ինչից հետո արդեն հաջորդ օրը նրանք երեխային հուղարկավորել են Գեղարքունիքի մարզի Այգուտ բնակավայրի «Ղարաթոլփաղ» կոչվող հատվածում։ Իսկ երեխայի մահվան փաստը որևէ տեղ չի արձանագրվել
Կայքի տեղեկություններով՝ դեպքի մասին տեղեկությունը ստացվել է ՀՀ Պաշտպանության նախարարության Գեղարքունիքի մարզի զինկոմիսարիատներից մեկից։

Բաց մի թողեք
Գորիսի ՔՊ-ական համայնքապետ Առուշ Առուշանյանը Ավինյանից շատ խորհրդական, օգնական ու տեղակալներ ունի
Թույլտվության համար չի դիմել. ինչո՞ւ են Սիրուշոյի խանութի վրայից հեռացնել տվել խաչի տեսքով գովազդը․ Լուսանկար
Մեծ Բրիտանիայի վարչապետ. Տեխնոլոգիական խոշոր ընկերությունները պետք է սահմանափակեն երեխաների համար նախատեսված անպարկեշտ բովանդակությունը