Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Չզարմանաք, եթե ընտրություններից երեք-չորս օր առաջ Ալիևն ազատ արձակի Բաքվում գերի պահվող Արցախի նախկին ղեկավարությանը (գուցե միայն Ռուբեն Վարդանյանը շարունակի կալանավորված մնալ)։
Ալիևն իր ուզածն արել է ու ստացել. Ղարաբաղը ծայրից ծայր գրավել է, ծայրից ծայր` հայաթափել, ղեկավարներին էլ դատել, մեղավոր ու հանցագործ հռչակել։ Ինքն իր ժողովրդի աչքերում հերոսի գեներալիսիմուս է, ու բացառված չէ, որ որպես նախընտրական «խաղաղության» ժեստ, ազատ արձակի դատապարտյալներին։
Դրա հետևանքերի մասին էլ ամեն ոք թող ինքը ենթադրություններ անի, չէ որ սա Հայաստանն է…»:

Բաց մի թողեք
Մոսկվայից առաջ Մակրոնի հետ բանակցության համար է Փաշինյանը մեկնել Փարիզ
Ցանկացած փոփոխություն ինքնին դեռ չի նշանակում բարելավում. Հասրաթյան
Դադարեցնել գեներալի դեմ սանձազերծված քարոզչական կեղտոտ կամպանիան՝ սթափության կոչ ու ազդանշան Հայաստանի վերահաս կործանման մասին