30/04/2026

EU – Armenia

Իրանը նոր հոգևոր առաջնորդ ունի. Լուսանկար

Իրանն ունի ընտրված նոր հոգևոր առաջնորդ։

56-ամյա այաթոլլահ Մոջթաբա Խամենեին ընտրվել է ձայների վճռորոշ մեծամասնությամբ։

Նա Իրանի երկրորդ հոգևոր առաջնորդ, զոհված այաթոլլահ Ալի Խամենեիի որդին է։

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է, որ իրանական ԶԼՄ-ները լուրը հաղորդել են կից լուսանկարով՝ «Աստծո ձեռքը երևաց, Խամենեին երիտասարդացավ» գրությամբ։

«Խամենեիի ընտրությամբ ուղերձ է հղվում, որ ԱՄՆ-ի պես գերտերությունը չի կարող Իրանին պարտադրել առաջնորդ»,- հայտարարել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի՝ հոգևոր առաջնորդի պաշտոնում ընտրությամբ, Իրանը մի քանի ուղերձներ է հղում արտաքին աշխարհին։

Նախ՝ սրանով ցույց է տրվում Իրանում համակարգային քաղաքական շարունակականության հանգամանքը։

Երկրորդը՝ նոր հոգևոր առաջնորդն Իրանի խորքային պետության ամենաազդեցիկ դեմքերից է, Իրան-Իրաք պատերազմի մասնակից, և ԻՀՊԿ-ի հետ սերտ առնչություն ունեցող անձ։ Այսինքն, պատերազմական պայմաններում ընտրությունն ունի ոչ միայն հոգևոր, այլ նաև հստակ ռազմաքաղաքական պատճառաբանություն։

Եվ, ի վերջո, այս ընտրությամբ ուղերձ է հղվում, որ նույնիսկ ԱՄՆ-ի պես հզոր գերտերությունը չի կարող Իրանին պարտադրել առաջնորդ կամ ազդել այդ առաջնորդի ընտրության վրա, քանի դեռ այդ երկիրը գոյություն ունի որպես անկախ պետություն»,- նշել է նա:

Blog Image