Ավելի քան 78 միլիոն եվրո․ 2023 թվականից ի վեր ԵՄ-ի հատկացրած բյուջեն է՝ աջակցելու Ղարաբաղից տեղահանված հայերի հրատապ մարդասիրական կարիքները հոգալուն և երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրմանը։
Այս մասին հայտնել է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը։
Նշված գումարից 21.5 միլիոն եվրոն տրամադրվել է Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գլխավոր տնօրինության (DG ECHO-ի) միջոցով, 40 միլիոն եվրոն՝ որպես ԵՄ-ի կողմից բյուջետային աջակցություն Հայաստանի Հանրապետությանը, 9 միլիոն եվրոն` ՔՀԿ-ների կողմից իրականացվող ծրագրերի համար, իսկ 8 միլիոնը՝ «Փախստականների դիմակայության պատուհան Հայաստանի համար» ծրագրին, որի իրականացնողը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն է։

Բաց մի թողեք
Երևանի գրեթե բոլոր ընտրատարածքներում արդյունքները կվերահաշվարկվեն
ԱՄՆ Կոնգրեսում քվեարկության կդրվի Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու կոչը
Ինչպես են մեղադրանք առաջադրել Ծառուկյանին՝ առանց ԿԸՀ-ի, ԲՀԿ-ն մտնում է խորհրդարան, թե` ոչ