Ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին։
Հուլիսի 24-ին ժամը 00:05-ի սահմաններում Աբովյան քաղաքում իր շքամուտքի առաջ մի խումբ անձանց կողմից դաժանաբար ծեծի է ենթարկվել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գայանե Զարգարյանը և տեսանյութ հրապարակել։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։
Մեկ անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է՝ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։



Բաց մի թողեք
Ադոնցի փողոցում գործող «Inotek» խանութի դուռը կոտրել են ու հափշտակել մի քանի միլիոն դրամ
«Նոյեմբերյան» ԲԿ-ում 79-ամյա կնոջ երկու դուստրերը վիրավորել են բուժանձնակազմին և խաթարել աշխատանքը
Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության և այլ հանգամանքներ․ 3 անձ կալանավորվել է