ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հրապարակել է ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու քայլերը։
«Ահա թե որտեղից սկսել։
Քայլ 1․ Դիմում ներկայացրեք ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայություն։
ԱՄՆ քաղաքացին, օրինական մշտական բնակիչը կամ գործատուն նախ պետք է դիմում ներկայացնի ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայություն (USCIS): Հաստատվելուց հետո ձեր գործն անցնում է հաջորդ փուլ: uscis.gov
Քայլ 2․ Շարունակեք գործը Վիզաների ազգային կենտրոնում (NVC)։
USCIS-ի կողմից դիմումը հաստատվելուց հետո NVC-ն շարունակում է գործը: Ներկայացրե՜ք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և կատարե՜ք վճարումները: Ձեր գործը պետք է փաստաթղթային առումով ամբողջական լինի նախքան հարցազրույցի նշանակումը։
Քայլ 3․ Հարցազրույց ԱՄՆ դեսպանությունում կամ հյուպատոսարանում։
NVC-ն կնշանակի հարցազրույցը ձեր բնակության կամ քաղաքացիության երկրում գտնվող ԱՄՆ դեսպանությունում կամ հյուպատոսարանում: travel.state.gov
Նկատի՛ ունեցեք, որ USCIS-ի կողմից ձեր դիմումի հաստատումը վիզայի տրամադրում չի երաշխավորում։ Վիզայի համար որակավորված լինելը որոշվում է հյուպատոսի կողմից հարցազրույցի ընթացքում»,- տեղեկացնում է դեսպանությունը։

Բաց մի թողեք
Աստծու անունը կարելի է արտասանել նույնիսկ այն ժամանակ, երբ մարդու սիրտը հեռու է նրա կամքից․ Լուսանկար
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյան
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ