ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է 2026 թվականի մարտի 8-ին Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած սպանության դեպքը:
Մասնավորապես նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ տուժողը 2026 թվականի մարտի 8-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի շենքերի հատվածում վիճաբանել է ընկերոջ՝ Ա. Ս.-ի հետ, որի ընթացքում վերջինս իր մոտ գտնվող դանակով երկու անգամ հարվածել է տուժողի մեջքի և որովայնի հատվածին՝ սպանելով նրան, այնուհետև դիմել է փախուստի:
Ա. Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը):
2026 թվականի մարտի 9-ին առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է:

Բաց մի թողեք
Ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ 53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկել
Կրակոցներ՝ Արարատի մարզում․ Վեդիում 26-ամյա տղամարդը տանը` իրեն պատկանող ատրճանակով, մի քանի կրակոց է արձակել
Սեւանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներով