Հայ անվանի դիրիժոր Վահագն Պապյանը նշանակվել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնում։
Այս մասին հայտնում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնից։
Վահագն Պապյանը ծնվել է 1956 թվականին Երևանում արվեստագետների ընտանիքում։ Նրա հայրը՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ Անատոլի Պապյանը, և մայրը՝ Հայաստանի վաստակավոր արտիստուհի Ամալյա Բայբուրթյանը, մեծ ազդեցություն են ունեցել ապագա երաժշտի գեղարվեստական ձևավորման վրա՝ մանկուց նրան շրջապատելով արվեստի և մշակույթի մթնոլորտով։
Ստանալով հիմնարար երաժշտական կրթություն՝ նա ավարտել է Երևանի Պ․ Ի․ Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցը։ Հետագայում ուսումը շարունակել է Մոսկվայի Պ․ Ի․ Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում դաշնամուրի բաժնում, որտեղ կատարելագործել է իր կատարողական վարպետությունը և ձևավորվել որպես պրոֆեսիոնալ դաշնակահար։
Դիրիժորական արվեստի խորացված ուսումնասիրության նպատակով նա նաև ավարտել է Սանկտ Պետերբուրգի (այն ժամանակ՝ Լենինգրադի) պետական կոնսերվատորիան՝ ստանալով դիրիժորի մասնագիտություն։

Բաց մի թողեք
«Դասական Եվրատեսիլ 2026»-ում հաղթեց Լեհաստանի ներկայացուցիչը. Հայաստանը 3-րդն է. Լուսանկար
«Զուլալի». լռության, ցավի և մարդկային լույսի պատմությունը՝ պրեմիերա «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում․ Լուսանկարներ
Պարոնյանի թատրոնում կայացել է նոր ձևաչափի պարային առաջնախաղ. Լուսանկարներ