«Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավոր է, բայց իրեն լավ է զգում»։
Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղեին։
«Նա վիրավոր է, բայց իրեն լավ է զգում։ Ես չգիտեմ, թե երբ է նա իր առաջին ելույթը ունենալու։ Գերագույն առաջնորդի պաշտոնի համար պայքարում էր երեք կամ չորս մարդ, բայց Փորձագետների խորհրդի մեծամասնությունը նրան ընտրեց»,- ասել է նա իտալական «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի նորընտիր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է ԱՄՆ-Իսրայել համատեղ հարվածների ընթացքում, սակայն նրա վնասվածքների ամբողջական հանգամանքները դեռևս հստակ չեն. վնասվել են նրա ոտքերը:

Բաց մի թողեք
Վատիկանը Թրամփի քննադատությունը Հռոմի պապի հասցեին դիտարկել է անզորության նշան
Ինչո՞ւ են ամերիկյան նավերը Պարսից ծոցում, պետք է լքեն տարածաշրջանը
Բրիտանիան չի աջակցի Հորմուզի նեղուցի շրջափակմանը. Սթարմեր