28/07/2026

EU – Armenia

Դաժան որոշում. Իրանի համար բոլոր իսրայելցիները, այդ թվում՝ երեխաները զինվորներ են

Իրանի խորհրդարանը հաստատել է «Միջազգային հանցագործությունների դեմ հակազդեցության» մասին օրինագծի առաջին հոդվածի փոփոխությունը, որը բոլոր իսրայելցիներին կդասակարգի որպես զինծառայողներ՝ անկախ նրանից, թե նրանք զենք կրում են, թե՝ ոչ։

Այս մասին հաղորդում է Oriental Express-ը: Խորհրդարանի նիստը անցկացվել է հեռակա կարգով։

Ընդունված ձևակերպման մեջ նշվում է, որ «գրավյալ տարածքներում բնակվող բոլոր սիոնիստները», ինչպես նաև ԱՄՆ կենտրոնական հրամանատարության և դրան կից խմբավորումների անդամները, «համարվում են զինծառայողներ՝ անկախ նրանից՝ զինված են, թե անզեն»։ Իրանի պաշտոնական հռետորաբանության մեջ «գրավյալ տարածքներ» նշանակում է ամբողջ Իսրայելը, ինչը նշանակում է, որ փոփոխությունը վերաբերում է ամբողջ Իսրայելի բնակչությանը, այդ թվում՝ երեխաներին և այլ քաղաքացիական անձանց։

Առաջարկի հեղինակ՝ պատգամավոր Մեհդի Քուչակզադեն, նշել է, որ այս ձևակերպումը պետք է վերացնի Իրանի պատասխան գործողություններում «իրավական երկիմաստությունը»։ Խորհրդարանը նաև որոշել է պաշտպանված քաղաքացիական օբյեկտների կատեգորիայից բացառել ցանկացած գույք և ենթակառուցվածք, որի արտադրանքը կամ ծառայությունները ուղղակիորեն կամ անուղղակիորեն օգտագործվում են Իսրայելի, CENTCOM-ի կամ դրանց կից կազմակերպությունների կողմից։

Այս փոփոխությունները ներկայումս քննարկվում են հոդված առ հոդված, այլ ոչ թե վերջնական օրենք։