Իրանը հանձնառու է խաղաղությանը, սակայն նրան անհրաժեշտ են փոխհատուցումներ և ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից հստակ երաշխիքներ, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի կողմից սանձազերծված այս պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհը Իրանի օրինական իրավունքների ճանաչումն է, փոխհատուցումների վճարումը և միջազգային հստակ երաշխիքների տրամադրումը, որ ագրեսիան ապագայում չի կրկնվի»,-նշել է նա։
«Ռուսաստանի և Պակիստանի ղեկավարների հետ զրույցում ես վերահաստատեցի Իրանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության հաստատմանը», – գրել է նախագահը իր Ֆեյսբուքյան էջում։

Բաց մի թողեք
Ինչպես են սմարթֆոնները կոտրել բրիտանական քաղաքականությունը։ Ինչո՞ւ են Մեծ Բրիտանիայի վարչապետները անընդհատ ընկնում
«Էրդողանը վերջին մարդն է, որը կարող է Իսրայելին բարոյականության դասեր տալ». Նեթանյահու
ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի ուղղությամբ հզոր հարվածների մասին. իրանական զորքերը բերվել են մարտական վիճակի