ԱՄՆ-ն կարող է նոր առևտրային սակագներ սահմանել 60 գործընկերների նկատմամբ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, ԵՄ-ի և Կանադայի, եթե ԱՄՆ առևտրային ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվող հետաքննությունը բացահայտի, որ այդ երկրները կիրառում են հարկադիր աշխատանք, հաղորդում է «Financial Times»-ը։
ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը նախկինում առաջարկել էր նոր սակագներ սահմանել այն երկրներից ներմուծվող ապրանքների վրա, որոնց առևտրային գործելակերպը հետաքննության ընթացքում անարդար է ճանաչվել։ Նա մեջբերել է 1974 թվականի Առևտրի մասին օրենքի 301-րդ բաժինը, որը ԱՄՆ առևտրային ներկայացուցչի գրասենյակին լիազորություն է տալիս հետաքննել և վրեժ լուծել այլ երկրների դեմ։
«ԱՄՆ-ն թիրախավորել է 60 առևտրային գործընկերների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, ԵՄ-ի և Կանադայի նկատմամբ՝ [նախաձեռնելով – խմբ.] նոր հետաքննություններ նրանց հարկադիր աշխատանքի գործելակերպի վերաբերյալ, ինչը կարող է թույլ տալ Թրամփի վարչակազմին սահմանել նոր սակագներ», – գրել է հրատարակությունը։
Ինչպես նշել է թերթը, Վաշինգտոնը նախկինում նմանատիպ հետաքննություն էր սկսել, բայց այն ընդգրկել էր շատ ավելի քիչ երկրներ և չէր ներառել Մեծ Բրիտանիան ու Կանադան։
Հինգշաբթի օրը ԱՄՆ առևտրային ներկայացուցիչը հայտարարել էր, որ հետաքննություն է սկսել Չինաստանի, Եվրամիության և 14 այլ երկրների դեմ՝ կասկածելով նրանց ավելորդ կարողություններ ստեղծելու և ամերիկացի արտադրողների նկատմամբ խտրականություն դրսևորելու մեջ։
Փետրվարի 20-ին ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել էր, որ «Արտակարգ տնտեսական լիազորությունների մասին» օրենքը (IEEPA), որի համաձայն Թրամփը սահմանել էր ներմուծման մաքսատուրքեր, խոչընդոտում է իրեն դա անել։ Իր որոշման մեջ դատարանը նշել էր, որ Կոնգրեսն ունի նման մաքսատուրքեր սահմանելու բացառիկ լիազորություն։ Թրամփը պատասխանել էր և հայտարարել բոլոր երկրների համար ներմուծման մաքսատուրքերը 10 տոկոսից մինչև 15 տոկոս բարձրացնելու իր մտադրության մասին։

Բաց մի թողեք
Պուտինի անսպասելի հայտարարությունը Ուկրաինայի հետ պատերազմն ավարտելու մասին
Անօդաչու թռչող սարքեր են հարձակվել Մոսկվայի մարզի վրա․ Լուսանկար
Դոնալդ Թրամփի մտերիմը նշանակվել է TRIPP+ հիմնադրամի ղեկավար, ով նաեւ ԱՄԻՕ բանկն է գնել