Ծնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրիկը։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը լուսանկարներ է հրապարակել և գրել․
«Սյունիքի ճանապարհին էի, երբ ստացա այս լավ լուրը։
Երկար ու դժվարին ճանապարհ անցնելուց հետո իմ սիրելի Արմենի ու Կարինե ընտանիքում նորից լույս վառվեց:
Ծնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրիկը. Էլենն է` 3250 գրամ 53սմ:
Էլենն ու մեր մյուս բալիկները կյանքի հանդեպ հավատի, սիրո և կյանքի շարունակության խորհրդանիշն են»:


Բաց մի թողեք
Ի՞նչ է կուսակրոնությունը և արդյո՞ք դրա խախտումը այնպիսի «մահացու հանցանք» է
Ինչ տոն է նշում Հայ Առաքելական եկեղեցին այսօր
Ովքե՞ր են վարում և ովքե՞ր են երգել Ալեն Սիմոնյանի հարսանիքին