01/05/2026

EU – Armenia

Ծնվել է հերոս Վահե Ասատրյանի քույրը. Էլենը և մեր մյուս բալիկները կյանքի շարունակության խորհրդանիշն են․ Լուսանկարներ

Ծնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրիկը։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

651590289_1230035205883399_1558643890574919639_n.jpg (130 KB)

Նախարարը լուսանկարներ է հրապարակել և գրել․

«Սյունիքի ճանապարհին էի, երբ ստացա այս լավ լուրը։

Երկար ու դժվարին ճանապարհ անցնելուց հետո իմ սիրելի Արմենի ու Կարինե ընտանիքում նորից լույս վառվեց:

Ծնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրիկը. Էլենն է` 3250 գրամ 53սմ:

Էլենն ու մեր մյուս բալիկները կյանքի հանդեպ հավատի, սիրո և կյանքի շարունակության խորհրդանիշն են»:

651455108_1230035199216733_3746452070156848546_n.jpg (128 KB)