«Առանձնակի դաժանությամբ սպանության համար նախատեսված է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում»:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով 1,2 տարեկան երեխայի ծեծի դեպքին ու նման դեպքերը կանխելու կամ մեղմացնելու նպատակով քրեական օրենսգրքում պատժի փոփոխություններ իրականացնելու մասին հարցին:
Գալյանը նշել է, որ չի պատկերացնում, թե ցմահ ազատազրկումից ավելի խիստ ինչ տեսակ պատիժ կարելի է սահմանել. «Դրանից ավել ի՞նչ նախատեսվի քաղաքականություն մշակող մարմնի կողմից, մահապատի՞ժ նախատեսվի: Ես ձեզ նորություն պետք է ասեմ, որ Հայաստանը և Եվրոպայի Խորհուրդը մահապատժից զերծ գոտի են, և մարդու իրավունքների ու ազատությունների վերաբերյալ կոնվենցիան արգելում է մահապատիժը»:
«Հաճախ են հարց բարձրացնում՝ համաներում նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ»,- այս մասին ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը․ «Մենք ավելի շեշտադրելու ենք անհատական մոտեցումները, որպեսզի վստահ լինենք, որ հասարակություն վերադարձող անձն ավելի մեծ պոտենցիալ ունի, վերաինտեգրման և վերսոցիալականացման ճանապարհն ավելի հարթ է անցել։ Այդ պատճառով կատարելագործում ենք պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու ինստիտուտը»:
Ըստ նախարարի՝ 2025-ին պատժից պայմանական ազատվել է 170 անձ, ինչը 32-ով ավելի է 2024-ի ցուցանիշից․ «Այս տարի արդեն ունենք 40 անձ, որոնք ազատվել են պատժից։ Եթե նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի հետ համեմատենք, 15 անձով ավելի է»:

Բաց մի թողեք
ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի ընթացքում կբարձրացվեն վիզաների տրամադրման գործընթացում առկա խնդիրները
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Հեղինակը, հուսանք, զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, հանրային գրառմամբ կհերքի իր թյուրիմացությունը․ ԱԳՆ