Երեկ «Արմենիա» բժշկական կենտրոնում ողբերգական դեպք է գրանցվել․ 40-ամյա ծննդկան է մահացել։
Ծննդաբերության ընթացքում կնոջ վիճակը կտրուկ վատացել է, նա կորցրել է գիտակցությունը, և բժիշկներին, ցավոք, չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Դեպքի պատճառների վերաբերյալ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը հայտնեց, որ այս պահին հստակ եզրակացություն չկա։ Նրա խոսքով՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, և ընթանում է նախաքննական գործընթաց. «Պատճառը դեռ չենք կարող ասել․ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, ընթանում է նախաքննական գործընթաց։ Այս պահին փոքրիկի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր»։

Բաց մի թողեք
Ինչպես է սկսվել Բժիշկների, բուժքույրերի և թերապիստների գերազանցության կենտրոնի՝ MNTEC-ի պատմությունը․ Լուսանկարներ
Ռուսաստանում «ժանտա՞խտ» է․ ԶԼՄ-ները պնդում են, պետությունը՝ հերքում
Ադրբեջանցուն վնասազերծած Անի Ավետիսյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է