15/05/2026

EU – Armenia

Նախարարությունների միավորման նախագիծ վերջին 8 տարում երբևէ չի շրջանառվել և չի շրջանառվում. լուրերը սուտ են

Լրատվամիջոցներից մեկը հերթական անգամ շրջանառության մեջ է դրել իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություն, թե իբր ներկայումս քննարկվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի և Առողջապահության նախարարությունների միավորման հարցը։

ԱՍՀ խոսնակ Նվեր Կոստանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ չսահմանափակվելով միայն ամբողջովին սուտ տեղեկության հրապարակմամբ՝ նյութի հեղինակները սկսել են իրենց մտացածին «լուրի» շուրջ դավադրություններ հյուսել ու խոսել գոյություն չունեցող նախագծի շուրջ ինչ-որ «դժգոհությունների» մասին։

«Հարգելի՛ գործընկերներ, նախարարությունների միավորման նախագիծ վերջին 8 տարիներին երբևէ չի շրջանառվել և չի շրջանառվում, հորդորում եմ մեկընդմիշտ դադարեցնել այս թեմայի շահարկումը»,- նշել է նա: