Միացյալ Նահանգների կողմից Իրանում ցամաքային գործողություն սկսելը աղետալի հետեւանքներ կունենա։ Այս մասին հայտարարել է գեներալ, ներկայումս Լոնդոնում ուկրաինական դեսպան Վալերի Զալուժնին։
Վերջինս ասել է, որ եթե Միացյալ Նահանգները ցամաքային զորքեր մտցնի Իրան, ապա Թեհրանը կարող է ստեղծել խոցման թիրախային գոտի՝ ափհանման շրջանում, իսկ դա կարող է բերել աղետալի հետեւանքների ամերիկյան ուժերի կողմից։
Զալուժնին նաեւ ասել է, որ հնարավոր է, որ Միացյալ Նահանգները որոշել էր նախապես իրականացնել «արագ խոցման» գործողություն, սակայն Իրանը շատ արագ անցել է «հյուծման» ռազմավարության։ Նա նկատել է, որ նույն «հյուծման» մեթոդը ներկայումս Ռուսաստանը կիրառում է Ուկրաինայի նկատմամբ։

Բաց մի թողեք
ԱՄՆ-ն պարտվեց․ իր բոլոր զորքերը դուրս կբերի Իրաքից
Եթե ԱՄՆ-ն մեզ վաճառի Patriot hրթիռների 5 տոկոսը, մենք կհաղթահարենք ձմեռը․ ես ունեմ 1 տոկոս․ Զելենսկի
Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Բաշկիրիայում գտնվող Wildberries-ի պահեստում