Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը մարտի 24-ին ԱՄՆ պետքարտուղարությունում հյուրընկալել է Fostering the Future Together խորագիրը կրող գագաթնաժողովը, որտեղ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանը։

Այս մասին հայտնում է դեսպանությունը։
Երկրորդ օրը՝ մարտի 25-ին, գագաթնաժողովը տեղափոխվել է Սպիտակ Տուն։ Երկօրյա նստաշրջանում Առաջին տիկնոջ, ԱՄՆ կառավարության պաշտոնյաների, տարբեր պատվիրակությունների և տեխնոլոգիական ընկերությունների (այդ թվում՝ Palantir, OpenAI, Adobe, Google, Meta, Zoom, xAI) ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել են կլոր-սեղան քննարկումներ՝ միավորելու ջանքերը երեխաների թվային գրագիտության, առցանց անվտանգության ապահովման և արհեստական բանակության ճիշտ կիրառման շուրջ։

Դեսպան Մկրտչյանը ներկա է գտնվել երկօրյա քննարկումներին, Tech Expo-ում ծանոթացել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ինտերակտիվ ցուցադրություններին:

Միջոցառման շրջանակում դեսպանը կարճատև շփման հնարավորություն է ունեցել նաև ԱՄՆ նախագահի՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր խորհրդական Մայքլ Կրացիոսի, ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Մայքլ Ուոլցի, Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնի, ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի ավագ խորհրդատու և պրոդյուսեր Մարկ Բեքմենի և գագաթնաժողովի այլ մասնակիցների հետ։


Բաց մի թողեք
Գլխավոր դատախազն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել, տրվել են խիստ հանձնարարականներ
«Շնորհակալություն ազատություն, ձայնի իրավունք տալու, խաղաղության համար». վարչապետը հրապարակել է նոր նամակներ
Մայիսի 28-ի զորահանդեսի փորձ. Բոլորիդ սպասում ենք մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում