ԱԺ-ն 2 ամսով 2 նոր պատգամավոր կունենա․ մեկը` ընդդիմադիր, մյուսը՝ իշխանական։
Հրապարակ թերթը գրել է․ ՍԴ գործուղվելուց հետո Վլադիմիր Վարդանյանին ՔՊ ցուցակում կփոխարինի Գեղարքունիքի փոխմարզպետ Վահան Զարոյանը, որը հայտնի է իր հայհոյախառն եւ վիրավորական գրառումներով։
Ընդդիմադիր Թադեւոս Ավետիսյանն էլ ընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ, քանի որ նախկին անդամի` Մանվել Բադալյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է։
Նրան կփոխարինի «Հայաստան» դաշինքով պատգամավորի թեկնածու առաջադրված Հրաչուհի Միրզոյանը, որը մարկետինգի մասնագետ է, «Ռենշինում» է աշխատում։

Բաց մի թողեք
«Ամոթ է, որ երեքով միասին մի Նիկոլ են հաղթելու, բայց չհաղթելն ավելի ամոթ է լինելու»
Իշխանության դեմ պայքարելը քաղաքականություն չէ՝ պետության գոյության հարց է․ Դավիթ Ամալյան․ Լուսանկար
2018-ին Բագրատ սրբազանին առաջարկել էին ընդգրկվել իրենց ցուցակում