Հունգարիան Ռուսաստանին դասակարգում է որպես «սպառնալիք»։
Այս նոր քաղաքականությունը արտացոլվում է սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի հունգարական պատվիրակության համար նախատեսված հրահանգներում, որոնք ստորագրվել են վարչապետ Պետեր Մագյարի կողմից և հրապարակվել «Մագյար Կյոզլյոնի» թերթում, հաղորդել է «Magyar Nemzet»-ը։
Այս տարվա ապրիլին Հունգարիայում կառավարության փոփոխությունից մի քանի ամիս անց, երբ Մագյարը վարչապետի պաշտոնում փոխարինել էր ռուսամետ Վիկտոր Օրբանին, Բուդապեշտը պաշտոնապես ամրագրել է իր նոր արտաքին քաղաքականությունը՝ Մոսկվային անվանելով «սպառնալիք»։
«Ռուսաստանի գործողությունները սպառնալիք են ներկայացնում Հունգարիայի, Եվրոպայի և համաշխարհային կարգի համար», – նշված է փաստաթղթերում։ Դրանք նաև ցույց են տալիս, որ Բուդապեշտը աջակցում է ցանկացած ջանքի, որը կարող է հանգեցնել Կիեւի համար «երկարատև խաղաղության և երկարաժամկետ անվտանգության երաշխիքների» շուրջ բանակցությունների։
Մադյարի՝՝ ընտրություններում հաղթանակից հետո Կրեմլը հայտարարել էր, որ Ռուսաստանն իր մոտեցումը կհիմնի նոր հունգարական կառավարության երկկողմ հարաբերություններում ձեռնարկած կոնկրետ քայլերի վրա։

Բաց մի թողեք
Խոշոր ռազմական գործարք՝ ԱՄՆ-ի և Հունաստանի միջև
Դաժան որոշում՝ ընդդեմ Վրաստանի․ ղեկավարներին էլ անձամբ չեն «ներել»
Իրանը պատրաստ է ամեն ինչ առաջարկել հանուն հակամարտության դադարեցման․ Թրամփը լավատես է