26/08/2026

EU – Armenia

Խափանման ինչ միջոց է կիրառվել

Ինչպես հայտնի է, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրավիրվել էր Հակակոռուպցիոն կոմիտե, նրան մեղադրանք է առաջադրվել։

Երրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել երկրից չբացակայելու արգելքը։

ՀՀ նախկին նախագահ, Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների վարչապետ Սերժ Սարգսյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելքը որպես խափանման միջոց:

Այս մասին տեղեկությունը հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքերի առթիվ իրականացվող քրեական վարույթով նախօրեին ձերբակալված 6 անձանցից 4-ի, այդ թվում՝ նախկին նախագահի որդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Մեղադրյալներից ևս մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը»,- հավելել են կոմիտեից:

Նշենք՝ Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած և շինարարական գործունեություն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ-ն ղեկավարած Արամայիս Ոսկանյանի նկատմամբ է տնային կալանք սահմանվել, իսկ նրա կինն ու 2 դուստրերը կալանավորվել են։