«Խոր ցավով տեղեկացանք մեր սիրելի շրջանավարտի` Վահե Մարգարյանի եղերական մահվան մասին։ Դպրոցի ողջ անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում Վահեի ընտանիքին, կիսում է հարազատների վիշտը։
Նրա հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում` որպես լուսավոր, բարի և ժպտերես աշակերտ։ Թող Վահեի հոգին հանգչի խաղաղությամբ»,- այս մասին տեղեկանում ենք Երասխի միջնակարգ դպրոցի ֆեյսբուքյան էջից։
Երեխան մահացել է ողբերգական վթարի հետևանքով։ Մարտի 30-ին Երասխում խճաքարով բարձված «HOWO» մակնիշի բեռնատարը Երևան -Երասխ – Մեղրի ավտոճանապարհին բախվել էր կայանված 4 մեքենայի, որոնցից մեկում էլ գտնվել է երեխան։


Բաց մի թողեք
Արարատում բախվել են ՊՆ «ՈւԱԶ» ու «Վոլգա», 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ Լուսանկար
9-րդ դասարանի ավարտական քննություններից մեկը կարելի է հանձնել ուսումնական նախագիծ ներկայացնելով․ մանրամասներ
Սերբ ուսանողները վիճարկում են ընտրական հանձնաժողովի որոշումը՝ կապված սփյուռքի քվեարկության հետ