Ուզում եմ մի կողմ դնել Պուտին-Փաշինյան զրույցի բոլոր քաղաքական նյուանսները և անդրադառնալ միայն գազի թեմային: Ինչո՞ւ միայն այս թեմային… Վերջին 7-8 տարիների փորձը ցույց տվեց, որ, ցավոք սրտի, մեր հասարակությունը (ինչպես և այլ պետությունների ճնշող մեծամասնությունում) դարձել է սպառողական։
Ստեղծված իրականության պայմաններում խոսել բարձր մատերիաներից անիմաստ է… Այդ իսկ պատճառով էլ վերադառնանք գազի թեմային: Կխնդրեմ մեր տնտեսագետներին, որպեսզի նրանք պարզ՝ մատների վրա և առանց տերմինակոխ անելու, կոնկրետ թվերով և օրինակներով բացատրեն մեր բնակչությանը, թե ինչ կլինի իրենց ընտանեկան բյուջեի հետ, եթե գազը դառնա, օրնակ, ոչ թե 600՝ այլ 350$։
Ինչքա՞ն պետք է վճարի այդ դեպքում միջին վիճակագրական հայը իր կոմունալների համար, ինչքանով կթանկանա հացի գինը, ձվի գինը, ջերմոցներում աճեցրած բանջարեղենի և մրգի գինը, ինչքա՞ն կավելանան լոգիստիկ ծախսերը, շինարարական և կենցաղային ապրանքների գները և ըստ այդմ՝ ինչքան այդ պարագայում կկազմի մինիմալ սպառողական զամբյուղը…
Ի դեպ «Ադրբեջանից գազ կառնենք», «Իրանը մեզ գազ կտա» ապուշ թեզերով լոլոներ չկարդաք: Միանգամից ասեմ. Ադրբեջանը աշխարհին վաճառում է ոչ թե իր՝ այլ ռուսական գազը (Ադրբեջանի գազի պաշարներն անգամ սեփական պահանջներին չեն բավարարում), դե իսկ Իրանի հետ կապված ես չէ, որ պետք է ասեմ ինչ իրավիճակ է
Կարեն Քոչարյան

Բաց մի թողեք
Քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
Ռուսաստան մուտք գործող յուրաքանչյուր օտարերկրացի կգտնվի ոստիկանության և հատուկ ծառայությունների շուրջօրյա հսկողության տակ
Ուր է տեղափոխվում հայ հարձակվող Ռանոսը. որքան են վճարելու. Լուսանկար